ԼՂ հարցում բանակցային տարբերակով բեկում չի լինի․ Հրանտ Մելիք- Շահնազարյանը Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին-

Հիմքեր չկան պնդելու, որ Լեռնայի Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում բանակցային տարբերակով բեկումնային փոփոխությունների կհասնենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը՝ անդրադառնալով երկուշաբթի Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե պետերբուրգյան հանդիպումը բանակցային գործընթացի կարևոր դրվագ է, ու բանակցային կողմերը ճիշտ ուղղությամբ են շարժվում, ինչն իր հերթին կարող է բանակցային պրոցեսում բեկման հանգեցնել:

«Էլմար Մամեդյարովի այդ հայտարարությունը գնահատում եմ որպես զգոնությունը թուլացնելու կոչ, միջնորդներին ապակողմնորոշելու փորձ, քանի որ, իմ համոզմամբ, Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում ԼՂ-ի դեմ»,- ասաց քաղաքագետը:

Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական մաքսիմալիզմը դարձել է ԼՂ խնդրի կարգավորումը փակուղի տանող միակ գործոնը և, իր տեղեկություններով, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ են խոսել կողմերը, ուրիշ՝ ոչինչ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*