ՀՐԱՏԱՊ !!! Սեպտեմբերի 8-ին Մոսկվան Ղարաբաղի հարցում վերջին փորձը կանի-

Սեպտեմբերի 8-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նախատեսվում է հատուկ ուշադրություն հատկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Վիեննայում մայիսի 16-ին եւ Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկմանը», — ասել է նա:Մոսկվայի համար սա նոր բան է՝ քննարկել «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները», որովհետեւ Վիեննայում կողմերը պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության գոտում զսպման եւ հետաքննությունների մեխանիզմներ ներդնել: Դա ԱՄՆ նախաձեռնությունն էր, որին աջակցություն են հայտնել Ֆրանսիան եւ Գերմանիան, ինչպես նաեւ Հայաստանը:Ճիշտ է, հետո Ջեյմս Ուորլիքը հիշեցրել է, որ զսպման մեխանիզմների մասին առաջարկներն առաջինը հնչեցրել է Դմիտրի Մեդվեդեւը, երբ դեռ նախագահ էր: Սակայն պետք է ասել, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջարկներն էականորոնե տարբերվում են: Բանը միայն այն չէ, թե ում սարքավորումները պետք է տեղադրվեն, չնայած Մոսկվան չէր ցանկանա Ղարաբաղում արեւմտյան սարքավորումներ տեսնել: Բանն այն է, թե դրանք որտեղ պետք է տեղադրվեն:Վիեննայի պայմանավորվածությունների մանրամասները հայտնի չեն, սակայն պետք է ենթադրել, որ ապրիլյան պատերազմից հետո խոսք է գնացել սարքավորումները գործող շփման գծին տեղադրելու մասին: Ռուսաստանն այլ տարբերակ է առաջարկել. սկզբում նոր «սահմաններ» հաստատել, որոնք ենթադրում են հայկական կողմի տարածքային զիջումներ եւ հետո միայն սարքավորումներ կամ էլ խաղաղապահներ տեղակայել:Ապրիլին Ռուսաստանը (հնարավոր է նաեւ մյուս համանախագահները) Ադրբեջանին նոր սահմաններ հաստատելու քարտ-բլանշ են տվել: Ալիեւը կարողացել է գրավել ու պահել 800 հեկտար: Հետո Ռուսաստանը փորձել է եւս մեկ հնարավորություն տալ: Ինչպես գրում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, հունիսին Պուտինը Սարգսյանին առաջարկել է զիջել երկու շրջան: Սակայն Երեւանում ապստամբությունը, իսկ միգուցե նաեւ ավելի գլոբալ իրադարձությունները «հանել են» այդ հարցը:

Երեկ Պոտսդամում Գերմանիայի նախագահությամբ կայացել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ ֆորմալ հանդիպումը: Քննարկվող հարցերի թվում էր Ղարաբաղում հետաքննության մեխանիզմների տեղակայման եւ սովորական զինված ուժերի նոր համաձայնագիրը: Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է միանալ նոր պայմանագրին: Այդ համաձայնագիրը չի կարող չվերաբերել Ղարաբաղին:Տեղեկություններ կան, որ Ռուսաստանը Մոսկվայում կփորձի ԵԱՀԿ շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում կազմակերպել: Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են հանդիպման մասին տեղեկությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ անգամ նախագահները քննարկելու բան չունեն: Մոսկվան քննարկելու ի՞նչ թեմա կարող է առաջարկել պաշտպանության նախարարներին:Ղարաբաղյան խնդիրը քաղաքական առումով եզրագծին է մոտենում: Առջեւում Ղարաբաղի միջազգային ճանաչումն է ներկայիս սահմաններում: Տարածքային զիջումների հարցը դուրս է եկել, սակայն արդյոք Ռուսաստանը մի վերջին փորձ չի անի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*