Ի՞նչ է իրականում տեղի է ունենում, երբ մաստակ ենք կուլ տալիս-

Հավանաբար լսած կլինեք հետևյալ զգուշացումը՝ եթե մաստակ կուլ տաք, ապա այն մոտ 10 տարի կմնա ձեր մարսողական համակարգում: Որը նշանակում է, որ հիմա ձեր աղիքներում կա մաստակի մի զանգված:

Եթե նայենք դրա բաղադրությանը (դժվարամարս միացությունների խառնուրդ), ապա վերը նշվածը միանգամայն հնարավոր է: Բայց եթե թերթենք բժշկական գրքերը, ապա կտեսնենք, որ կուլ տված մաստակները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել: Հնարավո՞ր է, որ մայրիկի տված այդ խենթ նախազգուշացումը ճիշտ լինի:

Վատագույն դեպքերը

Pediatrics ամսագրի հոդվածներից մեկում քննարկվում էր 3 դեպք, որոնցում երեխաների կուլ տված մաստակները  հանգեցրել էին ծայրահեղությունների (նախազգուշացում՝ հետևյալը բծախնդիրների համար չէ):

Առաջին հոդվածուը 4,5 տարեկան մի տղա երեխայի մասին էր, ով մաստակին սովորել էր դեռ 2 տարեկան հասակից: Մինչև որ ծնողները որոշեցին օգնել նրան ետ կանգնել այդ սովորությունից, տղան արդեն օրական 7 մաստակ էր ծամում և բոլորը վերջում կուլ էր տալիս: Երբ այդ մաստակները արգելափակման պատճառ դարձան, բժիշկները ձեռքով նրա օրգանիզմից իրիսանման զանգված հանեցին:

Հաջորդ թեման նույնպես մի չորս տարեկան երեխայի մասին է, ում ծնողները որպես պարգև նրան օրական մի քանի մաստակ էին տալիս: Նա կուլ էր տալիս մի մաստակը, որպեսզի արժանանար մյուսին: Վերջում «այս բազմատեսակ մաստակները ուղիղ աղիքում քարանալով վերածվեցին բազմագույն զանգվածի» (սա նրանց բառերն են, ոչ թե իմ), որը պետք է հեռացվեր:

ԵՎ  վերջին պատմությունը 1,5 տարեկան պարբերաբար մաստակ ծամողներից մեկի մասին է: Աղջիկը ակնհայտորեն որոշել էր իրավիճակն էլ ավելի հետաքրքիր դարձնել և մաստակի հետ միասին կուլ էր տվել նաև 4 հատ մետաղադրամ: Ստացված զանգվածը ստիպված եղան հեռացնել օրգանիզմում մետաղադրամներ որոնող հատուկ համակարգի միջոցով: Միանշանակ լավ չէ:

Մաստակի պատմությունը

Թվարկվածները ծայրահեղ դեպքեր են՝ միլիոնավոր հնարավոր դեպքերից երեքը: Մենք դարեր շարունակ պատահաբար մաստակ ենք կուլ տալիս: Հյուսիսային Եվրոպայում հայտնաբերվել են ջրալի ձյութի գնդիկներ, որոնք թվագրվում են մինչև մ.թ.ա 7000թ-ը և դրանց վրայի ատամների տեղերը դեռ պահպանվել են: Նույնիսկ այն ժամանակ էին երիտասարդներն մաստակ ծամում. ատամների տեղերը ցույց են տալիս, որ դրանք պատկանել են 6-15 տարեկան երեխաների:

Ավելի ուշ հույները սկսեցին ծառերի վրայի խեժն օգտագործել որպես մաստակ: Այս տեսակի խեժը մաքրում էր մարդկանց ատամներն ու թարմացնում էր շնչառությունը: Երբ Նոր Անգլիայի գաղութատերերը բնակություն հաստատեցին Ամերիկյում, սովորություններից մեկը , որ վերցրեցին տեղացիներից, հենց մաստակն էր կամ այս դեպքում գեղեցիկ ձևավորած խեժը:

Ժամանակակից մաստակը, ըստ էության, ինժեներական սխալի արդյունք է: 19-րդ դարում արդյունաբերողները սկսեցին գովել մաստակը կամ Յուկատանի ծառերի վրայից հավաքած լատեքսը՝ որպես ռետինի համարժեք: 1869 թվականին Անտոնիո Լոպես դե Սանտա Աննան՝  Սթեյթն Այլնդ գյուղաքաղաքում ապրող Մեքսիկայի նախկին նախագահը, որոշեց փորձել այն: Սանտա Աննան Մեքսիկայից մեկ տոննա այդ զանգվածից ներմուծեց և գյուտարար Թոմաս Ադամսին վարձեց դրա վուլկանացման աշխատանքն իրականացնելու համար: Միակ խնդիրն այն էր, որ ոչինչ դուրս չեկավ: Նախագիծը ձախողվեց, և բերված նյութը մնաց Ադամսին:

Չնայած նրան, որ այդ զանգվածն այլևս պիտանի չէր անվադողերի համար, Ադամսը նկատեց, որ այն մի շարք ուշագրավ հատկանիշներ ունի: Օրինակ, երբ խեժը չորացնում էր, այն չէր լուծվում ջրում և պլաստիկ էր մնում: Ո՞վ գիտի՝ ինչու՞ նա այդ ժամանակ որոշեց այդ նյութը տանել բերանը: Բայց հայտնի փաստ է, որ 1871 թվականաին նա արտոնագրեց ծամելու համար նախատեսված այդ նյութը: Գյուտարարը վերջում ավելացրեց համեմունքներ, որը թույլ տվեց, որ իր մաստակները լավ վաճառվեն դեղատներում, որտեղ քաղցր պարաֆիններ էին վաճառվում միևնույն նպատակով: Մի փոքր անց  Wrigley ամերիկյան ընկերությունը իր ճիշտ շուկայաբանության շնորհիվ մաստակը հայտնի դարձրեց:

 Ի՞նչ է իրականում կատարվում

 Մի խոսքով այդ ժամանակից ի վեր, մենք բոլորս պատահաբար տարբեր տեսակի մաստակներ ենք կուլ տալիս, բայց դժվար թե դրանք մեր որովայնը վերածեն առանձնացած մի գաղութի: Հնարավոր է ռեզինանման կտորները ավելի երկար մնան մեր մարսողական համակարգում քան, ասենք, կաթնային կոկտեյլը, բայց նույնիսկ այս հարցն է վիճելի: Պատճառն այն է, որ մեր ստամոքսները, ըստ էության,  մարսված և չմարսված սնունդը դուրս հրող հրաշալի  համակարգեր են:

Մաստակի բաղադրիչների մեծ մասը անմարսելի է:  Մեր թուքը մարսվող սննդին առաջին հարվածն է տալիս և այն  կարող է թափանցել մաստակների արտաքին հատվածի կամ մաստակի կտորների մեջ գտնվող շաքարի փոխարինիչների մեջ: Բայց հիմանական նյութը, որն իրենից ներկայացնում է,  բնական և սինթետիկ բուսախեժի ու խեժի համակցվածություն և կազմում է մեր ծամած մաստակի 30 տոկոսը, անթափանցելի է:

Նույնիսկ այն ժամանակ, երբ մեր ստամոքսի մկանները կծկվում ու թուլանում են անձրևավորդի նման, ազդում են մեր կուլ տված սնունդի վրա: Ուստի, եթե սնունդը չեք փոխարինում մաստակով, ապա ձեզ հետ ամեն ինչ նորմալ կլինի:

Սա չի նշանակում, որ պետք է չլսեք մայրիկին: Տեխնիկապես, նա այդպես ասելու պատճառ ունի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*