Իրադրությունն առաջնագծում-

Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

 

Արեւելյան ուղղությամբ կիրառվել են նաեւ «ԻՍՏԻԳԼԱԼ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (49 կրակոց):

 

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել  իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*