Մոսկվայի արևելքում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. 8 հրշեջ զոհվել է (տեսանյութ)-

Երեկ Երեկոյան ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի արևելքում տեղակայված պահեստում, որտեղ պլաստմասե արտադրանք է պահվելիս եղել, խոշոր հրդեհ է բռնկվել. հրդեհի մակերեսը կազմել է 4 հազար քառ. մետր: Հրդեհի մարման ժամանակ պահեստի մի մասը փլուզվել է: Հրդեհը տեղայնացնել հաջողվել է միայն Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6-ին: Նախ հայտարարվել է, որ անհետ կորել է 9 հրշեջ, հետո հայտարարվել է 8 անհետ կորածի մասին:

Интерфакс-ի հաղորդմամբ` նրանց մարմինները հայտնաբերվել են: ՌԴ ԱԻՆ տվյալներով` նրանք աշխատելիս են եղել տանիքում և ապահովել են գազային բալոնների և կոմպրեսորներին սառեցումը: Նրանց անձնազոհ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել գազաբալոնների պայթյունը և փրկվել անմիջապես այրվող պահեստում աշխատոս հրշեջ-փրկարարների կյանքը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*