Սա է մեր բանակը… Բանակում ծեծվելու հետեւանքով առողջական խնդիրներ ձեռքբերած Արթուրին տեղափոխել են հոգեբուժարան-

?????????????????????????????????????????????????????????

10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին ծեծվելուց առաջացած հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված 19-ամյա Արթուր Հակոբյանին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան, որից հետո հարազատների պահանջով նրան տեղափոխել են տուն: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը: Տիկին Ռիտան պատմեց, որ Արթուրի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նա ընկել է ցնցումների մեջ, «Շտապօգնություն» են կանչել եւ Արթուր Հակոբյանին տեղափոխել են հոգեբուժարան.

 

«Տարել էինք, բայց ինչ-որ դեղեր էին սրսկում, ես չուզեցի, որ Արթուրը մնա այնտեղ, դրա համար էլ այժմ տուն ենք բերել: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, անընդհատ ցնցումների մեջ է ընկնում»:

Ռիտա Հակոբյանը նշեց, որ Արթուրին լուրջ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, չեն կարողանում՝ գումար չունենալու պատճառով:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանի հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործը, որը կարճվել է:

Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*