Վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան. զինծառայող է մահացել-

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում «ԳԱԶ 33081» մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ վթարի ենթարկվել։

Հայաստանի ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել  երթեւեկելի հատվածից եւ վթարի ենթարկվել։

Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*