Մոսկվայում հայն ու ղըրղըզը սքինհեդների զոհ են դարձել-

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները փնտրում են երիտասարդներին,որոնք  ուրբաթ գիշերըՌյազանի պողոտայում դանակահարել էին 2 մարդու՝ սպանելով գարեջրի խանութի վաճառողին, այցելուին եւ վիրավորելով ականատեսին։ Հնարավոր է, որ հանցագործությունը տեղի է ունեցել ազգային անհանդուրժողականության հողի վրա։

«Մոսկովսկի Կոմսոմոլեցի» տեղեկություններով՝ ժամը 05։00–ին դեպքի վայրում հայտնված երեք երիտասարդները եղել են ոչ սթափ վիճակում։ Ականատեսներն ուշադրություն են դարձրել, որ նրանց հագին բանակային ծանրաքաշ կոշիկներ են եղել։

Գարեջրի խանութի դիմաց նստած է եղել տերը՝ 69-ամյա ՀՀ քաղաքացի Լեւ Քամալյանը, որին քեռի Լյովա էին կոչում։

Ագրեսիվ տրամադրված երիտասարդները մոտեցել են հային, վեճ հրահրել, որից հետո նրանցից մեկը դանակով հարվածել է նրա սրտին։ Վերջինս տեղում մահացել է։

Հանցագործների երկրորդ զոհը խանութի այցելուն է եղել՝ Ղրղզստանի 36-ամյա բնակիչ Նուրիկ Մունդուզովը, որին նույնպես դանակի հարվածով սպանել են։

Դեպքին վկա է եղել 29-ամյա մոտոցիկլիստը՝ Ալեքսանդր անունով, որը մոտեցել է հանցագործներին՝ փորձելով հետ պահել նրանց, սակայն նույնպես վիրավորվել է։

Նախնական վարկածով՝ հանցագործները կարող են սքինհեդներ լինել։

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*