Ախալքալաքում սեփական տանը գտել են 79-ամյա հայ կնոջ դի. դիտարկվում է սպանության վարկածը-

Վրաստանի Ախալքալաքի շրջանի հայաբնակ Խանդո գյուղում երեկ հուղարկավորել են սեփական տանը սպանված 79-ամյա Սեդա Սպերցյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խանդոյի գյուղապետ Աշոտ Սահակյանը:

Գյուղապետը տեղեկացրեց, որ Սեդա Սպերցյանը երկար տարիներ ապրել է միայնակ, նրա միակ որդին ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

«Սկզբում համագյուղացիները մտածել էին, որ Սեդա Սպերցյանը մահացել է, սակայն Ռուսաստանից վերադառնալուց հետո որդին բռնության հետքեր է նկատել մոր վրա, պարզել է, որ տեղի ունեցածը սպանություն է, ինչի մասին տեղեկացրել է ոստիկանությանը»,-ասաց Աշոտ Սահակյանը:

Հարցին, թե կա՞ն կասկածյալներ, գյուղապետն ասաց, որ տեղի իրավապահ մարմինները ոստիկանական բաժին են տանում հիմնականում հարևաններին, հարցաքննում են, բերման ենթարկվածներ չկան. «Կասկածներ կան, որ կենցաղային հողի վրա եղել է վիճաբանություն և … կողոպուտ չի եղել, անգամ իր կրած ոսկիները չեն տարել»:

Գյուղապետը հայտնեց, որ հետաքննությունը դեռևս շարունակվում է:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*