Վաչիանիում ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվողը միայնակ չի եղել. նոր մանրամասներ-

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում  հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը միայնակ չի եղել: Այս մասին այսօր` օգոստոսի 12-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաչոտյանների հարազատներից տիկին Արմինեն:

Նա նշեց, որ իրավապահ մարմինները կասկածներ ունեն, որ այդ գիշեր Նոդարը Քաչոտյանների տուն միայնակ չի մտել: Չնայած Նոդար Ակոպովն այս ամբողջ ընթացքում պնդում է, որ միայնակ է գործել, սակայն, քննության արդյունքում նոր կասկածյալներ են հայտնվել: Տիկին Արմինեն նշեց, որ, իզուր չէ, որ մեկ շաբաթ առաջ Նոդարի մայրը զանգել է Քաչոտյանների հարազատներին եւ հայտարարել, որ սպանությունը կատարել են այլ անձինք` Նոդարի կնոջ բարեկամները:

Նոդար Ակոպովը կալանավորված է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:

Նախնական տեղեկություններով,  հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է  բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:

Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը,  Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*