Երևանում ինքնասպան եղած 30-ամյա աղջկան լոգարանում մայրն է կախված հայտնաբերել, ամիսներ առաջ էլ աղջկա ընկերն էր ինքնասպան եղել․ մանրամասներ-

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ինքնասպանություն գործած 30-ամյա Անի Սարգսյանին լոգարանում կախված վիճակում մայրն է հայտնաբերել:NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները պատմեցին, որ ինքնասպանություն գործելու պահին աղջիկը տանը մենակ չի եղել, նրա եղբայրը տան հյուրասենյակում է եղել, իսկ մայրը մի քանի րոպեով դուրս է եկել տնից ու շուտ վերադարձել:

Հարեւանները պատմեցին, որ Անին մասնագիտությամբ դեղագործ է եղել՝ կրթված եւ համեստ աղջիկ, նա երկար ժամանակ մի տղայի հետ է ընկերություն արել, որը  մի քանի ամիս առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:

Երեւանի Արշակունյաց պողոտայի 51-շենքի բնակարանում Անին բնակվել է իր երկու եղբայների եւ ծնողների հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*