Ջավախքում 19-ամյա աղջիկը կախվելու միջոցով ինքնասպան է եղել. նա նոր էր բուհ ընդունվել.-

?????????????????????????????????????????????????????????

Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ Բալխո գյուղում օգոստոսի 26-ին սեփական տան ցախանոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն գյուղի 19-ամյա բնակչուհին: Աղջկան կախված վիճակում հայտնաբերել են ընտանիքի անդամները:

19-ամյա աղջիկն այս տարի էր ընդունվել Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Նրա ինքնասպանություն գործելու պատճառների մասին համագյուղացիներն ու ընտանիքի անդամները ոչինչ չգիտեն:

19-ամյա աղջկան հուղարկավորել են օգոստոսի 30-ին՝ Բալխո գյուղում:

Ինքնասպանության հանգամանքները պարզվում են:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*