ՀՐԱՏԱՊ !!! ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ГАЗ 66-ՈՎ ԱՆՏԱՌԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՎԵԼ Է. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ-

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Ենոքավան գյուղի բնակիչ, 30-ամյա Վահրամ Օրդինյանը իր վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ենոքավան գյուղի անտառամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Օրդինյանն ու ուղևորներ, նրա համագյուղացի՝ 54-ամյա Համլետ Վարդանյանը և Գետահովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Ղալթախչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Օրդինյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և, ըստ տեղեկությունների՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի տվյալ տարածքի կայազորի քննչական վարչություն:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*