14-ամյա դպրոցականին վրաերթի ենթարկածը պատահական մարդ չէ-

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ժամը 08:20-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպքի Սարի-Թաղ տանող ճանապարհահատվածի 2-րդ շարքի 35 տան դիմաց, Երևանի բնակիչ, 68-ամյա Ռաֆիկ Վարդանյանը իր վարած Renault մակնիշի 528 ԼԼ 62 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 14-ամյա Էլեն Այվազյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է Մուրացան մանկական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Վարդանյանը աշխատում է Բիլայն (նախկին Արմենթել) ՓԲԸ-ում՝ որպես արմիության նախագահ, իսկ վրաերթի ենթարկվածը` Այվազյանը սովորում է Երևանի թիվ 33 դպրոցի 9-րդ դասարանում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*