Ծիծաղելի է… Շքերթում «Իսկանդեր», սահմանում պահածոյի բանկա՞».Անուշ Սեդրակյան-

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսին ցուցադրված «Իսկանդերի» հետ կապված խոսակցությունների առիթով ասաց.

«Ինձ մոտ առաջանում են մի շարք հարցեր: Ինչո՞ւ պատերազմի ժամանակ մենք այդ զենքը չունեինք: Դա մինչև հիմա պարզ չէ: Իբրև հարկատու և ոչ կոռումպացված հարկատու, ես իրավունք ունեմ հարցնելու, թե ինչու այդ երկու հարյուր միլիոն վարկի հետ կապված խնդիր առաջացավ, որը կնքվել էր 2013-ին: Այդ զենքերը եկել են այդ վարկով, իսկ ինձ հետաքրքրում է`դա ծախսվել է վարկի՞ց, թե՞ ոչ: Կամ ինչու՞ Ադրբեջանում Ռուսաստանից եկող զենքն եկել է ժամանակին և ճիշտ ծավալով, բայց Հայաստանում այդ սպասված զենքն ուշացել է»:

Գագիկ Մելիքյանն էլ հայտարարեց, թե ՀՀ անկախության 25-ամյակի ռազմական հզոր շքերթի ժամանակ  ցուցադրվեցին մեր տիրապետած զինատեսակները ոչ ամբողջությամբ:

Տիկին Սեդրակյանն արձագանքեց. «Բա ինչո՞ւ էին ապրիլյան պատերազմին կոնսերվայի բանկաները»:

Գագիկ Մելիքյանը հակադարձեց. «Թեկուզ 21-րդ դարում, բայց կոնսերվայի բանկաները անվտանգության ապահովման կարևորագույն ձևերից մեկն է, որը մեր զինվորի և սպայի մտահղացման հետևանքն է»:

Տիկին Սեդրակյանն էլ հեգնեց` զորահանդեսին «Իսկանդեր», սահմանին պահածոյի բանկա՞»:

Դառնալով նոր վարչապետի կատարած փոփոխություններին` Անուշ Սեդրակյանը վստահեցրեց, որ փոփոխություն չի լինի, քանի դեռ իշխանությունը հաշվետվություն չի տվել իր նախկին սխալների համար. «Նոր վարչապետն ասել է, որ պետք է դադարեցնել պրիմիտիվ գողությունը, բայց պետք է դադարեցնել ոչ միայն՝ պրիմիտիվ գողությունը, այլ նաև՝ շատ բարձր մակարդակի բարդ և սխեմավորված գողությունը։ Այդ գողության ամբողջ գործընթացը պետք է դարձնել թափանցիկ, այլապես Հայաստանի բոլոր ռեֆորմները կմնան այս արատավոր շրջանակի մեջ»: Դառնալով նոր նշանակումներին` տիկին Սեդրակյանն ասաց, թե նայել է նոր նախարարների կենսագրությունները. դրանք բավականին խոստումնալից են, բայց, քանի որ Հայաստանում ողջ իշխանությունը միակենտրոն է, ու այդ իշխանության ուժի բաշխումը, ֆունկցիաները տարբերակված չեն,  ապա այս պարագայում ամենալավ կենսագրությամբ անհատը կարող է գործել միայն իրեն վերապահված շրջանակներում։

Գագիկ Մելիքյանը, սակայն, հավաստիացրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կատարած բարեփոխումները կտան իրենց արդյունքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/09/26/809392/

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*