ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԴԵՊՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. «ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՈԳԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՈՒՄ, ՈՐԸ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է ՉԳՈՐԾՈՂ «ԱՆԺԵԼԻԿԱ» ՆԱԽԿԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՏՆՕՐԵՆԻ ԴԻՆ-

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակ 9 հասցեում տղամարդու դի կա:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ նշված հասցե են ժամանել հրշեջ-փրկարարները:

Տեղում են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և նույն մարզի քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը:

ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը նախկին «Անժելիկա» տոնավաճառն է, որը այս պահին չի գործում, իսկ մահացածը տոնավաճառի սեփականատեր, 67-ամյա Ալբերտ Սերյոժայի Չոփուրյանն էր:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2016/10/02/97228/

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*