Մանրամասներ՝ Գյումրիում 11-ամյա երեխայի մահվան դեպքից. «40 րոպե ռեանիմացիոն միջացառումներ ենք իրականացրել, սակայն երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրու թիվ 21 դպրոցում 11 տարեկան տղա է մահացել:

HARTAK.am-ը զրուցեց Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ, ով տեղեկացրեց, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «Շտապօգնության» մեքենայով 11:10-ի սահմաններում՝ մահամերձ վիճակում. «40 րոպե ռեանիմացիոն միջացառումներ ենք իրականացրել, սակայն երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»:

Ինչ վերաբերում է մահվան պատճառին, ապա պարոն  Կուրղինյանը ոչինչ չկարողացավ ասել՝ նշելով, որ պատճառի մասին հստակ կիմանանք միայն դիահերձումից հետո:

 

Աղբյուրը HARTAK.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*