Սարսափելի է. 11-ամյա աշակերտը Գյումրիում մահացել է ինֆարկտի՞ց-

Նախօրեին Գյումրիում ֆիզկուլտուրայի դասաժամին 11-ամյա տղայի մահվան պատճառը, ըստ նախնական տվյալների, դիահերձման արդյունքներով, եղել է սուր սրտային անբավարարությունը:

 

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 11-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է ֆիզկուլտուրայի դասաժամին, և նա ուշագնաց է եղել, ինչից հետո անմիջապես շտապօգնություն է հրավիրվել, երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն, դժբախտաբար, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

 

 

Աղբյուր` Փաստինֆո

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*