Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը-

ԱՄՆ՝ Քաղցկեղի ազգային ինստիտուտի լայնամասշտաբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունն իջեցնում է քաղցկեղի շատ տեսակների առաջացման հավանականությունը: Այս մասին փոխանցում է Utro.ru կայքը:

Ուսումնասիրություններն իրականացվել են 19-98 տարեկան 1,44 մլն  անձանց շրջանում, 11 տարվա միջին տևողությամբ: Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է մոտ 187 հազար քաղցկեղի դեպքեր, այդ թվում՝ հազվադեպ տեսակի:

Արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական բարձր ակտիվությունը նվազեցնում է այդ հիվանդության տարբեր տեսակների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են օրինակ հաստ աղիքի, արգանդի, կրծքի քաղցկեղները:

Ֆիզիկական ակտիվության ներքո հետազոտողներն ի նկատի ունեն շաբաթական մոտավորապես 2,5 ժամ տևողությամբ պարբերական վազքը, քայլքը, կամ լողը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*