Որքան արժեն Հայաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող պլաստիկ վիրահատությունները-

Պլաստիկ ինչպիսի վիրահատություններ են առավել մեծ ժողովրդականություն վայելում Հայաստանում եւ որքան արժեն դրանք:  Արդյոք դրանք մատչելի են երկրի միջին վիճակագրական քաղաքացիների համար: Այդ հարցերը պարզելուն մեզ օգնել է վիրաբույժ Աննա Բաբայանը:

1. Քթի վիրահատություն

Քթի վիրահատությունն արդեն երկար տարիներ Հայաստանում առաջին տեղն է զբաղեցնում եւ հավասարապես ժողովրդական է եւ կանանց, եւ տղամարդկանց շրջանում: Ավելին, շատ մարդիկ այլ երկրներից Հայաստան են գալիս հանուն ռինոպլաստիկայի:  Նման վիրահատությունների գներն այստեղ սկսվում են  350 000 դրամից մինչեւ մոտավորապես 850 000 դրամ:

2. Սիլիկոնային իմպլանտներ

Ժողովրդականության առումով երկրորդ տեղում, նշել է մասնագետը, սիլիկոնային իմպլանտների օգտագործման միջոցով կրծքի մեծացման վիրահատություններն են:  Անցյալում շառ կանայք վախենում էին նման վիրահատություններ կատարել` մտածելով, թե իմպլանտը մեծացնում է կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Սակայն այսօր շատերն արդեն գիտեն, որ դա այդպես չէ եւ անհրաժեշտության դեպքում մեծացնում են կուրծքը:  Հայաստանում կրծքի մեծացման գները սկսվում են   650 000 դրամից եւ ներառում են ոչ միայն վիրահատության գինը, այլեւ հենց սիլիկոնային իմպլանտների:

3. Ներարկումային պրոցեդուրաներ

Հայաստանում ժողովրդականության առումով երրորդ տեղում շուրթերի ձեւի շտկման եւ կնճիռների հեռացման պրոցեդուրաներն են: Բոտոքսի օգտագործմամբ պրոցեդուրաների գինը սկսվում է 45 000 դրամից, իսկ շուրթերի շտկումը առնվազն 150 000 դրամ կարժենա. գինը կախված կլինի նրանից, թե պրոցեդուրայի ընթացքում ինչ նյութեր կօգտագործվեն. որակյալ նյութերը, ինչպես եւ պետք էր սպասել, ավելի թանկ արժեն:

4. Փորի պլաստիկա

Փորի պլաստիկա այսօր անում են ինչպես ծննդաբերած կանայք, որոնք ցանկանում են վերադարձնել նախկին մարմնաձեւերը եւ ազատվել փորի ավելորդ ճարպից, այնպես էլ տղամարդիկ, որոնք հույս ունեն վիրահատության օգնությամբ փորի ուրվագծերն ավելի գրավիչ դարձնել: Նման վիրահատությունների գները, մասնագետի խոսքով, սկսվում են   450-500 000 դրամից:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*