Սեւանա լճում 3 քաղաքացիներ ալեկոծության հետեւանքով չեն կարողացել ափին մոտենալ-

Սեւանա լճում 3 քաղաքացիներ ալեկոծության հետեւանքով չեն կարողացել ափ վերադառնալ. նրանց օգնության են հասել փրկարարները:

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ օգոստոսի 16-ին, ժամը 17:39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի հարակից լճափնյա տարածքում 3 քաղաքացիներ նավակով Սեւանա լճում են եւ ալեկոծության պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ: Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները ջրից դուրս են բերել 24-ամյա Գ.Դ.-ին, 25-ամյա Ա.Ա.-ին եւ 27-ամյա Լ.Ա.-ին:

Ժամը 19:22-ին նավակը մոտեցրել են լճափին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*