Ողբերգական վթար Արարատում. «ԲՄՎ»-ն շրջվել է, վարորդը տեղում մահացել է. վիրավորներն անչափահասներ են-

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթափ գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Արտաշատ հատվածի 3-րդ կմ-ին «BMW-520» մակնիշի 34 FM 520 համարանիշի (վարորդ՝ 33-ամյա Արտակ Բաբաջանյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորներ՝ 16-ամյա Արսեն Ա.-ն, 16-ամյա Ռուբեն Ա.-ն եւ 15-ամյա Դավիթ Ռ.-ն, տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն Ա. Բ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*