Հարսանիքից վերադարձող քաղաքացիները վթարի են ենթարկվել. «Օպելը» շրջվել է. կա 2 զոհ, 3 վիրավոր (ֆոտո)-

Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 29 ՍՕ 653 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արտաքին լուսավորման սյանը եւ շրջվել. 47-ամյա Ա. Ա.-ն եւ մեկ անձը չպարզված քաղաքացի տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 56-ամյա Գ. Ք.-ն, 61-ամյա Ս. Գ.-ն եւ 46-ամյա Ա. Ա.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ս. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Ա. Ա.-ի առողջական վիճակը՝ ծանր, իսկ Գ. Ք.-ն ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, շրջված ավտոմեքենան դուրս բերել երթեւեկելի հատվածից եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածներն ու վիրավորները վերադառնում էին հարսանեկան արարողությունից:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*