Եկել է ժամանակը. Անդրիաս Ղուկասյանի նամակը՝ Ժիրայր Սեֆիլյանին-

«Նոր Հայաստանի» անդամ, կալանավորված Անդրիաս Ղուկասյանը նամակով դիմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ կոչ անելով կյանքի կոչել Ժողովրդի Վստահության Կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Ժիրայր Սեֆիլյան

Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ.

1. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու եւ քաղաքացիներին ձերբակալելու փաստին,

2. աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում,

3. շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին:

Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռեւս գտնվում է անբավարար վիճակում: Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության Կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*