ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ինչի մեջ են մեղադրում Քիմ Քարդաշյանին-

Ամերիկյան Gizmodo պորտալը Քիմ Քարդաշյանին կասկածում է հանուն սեփական PR-ի՝ Փարիզում կայացած նորաձևության շաբաթի ժամանակ իր վրա կատարված հարձակման իմիտացիա ստեղծելու մեջ: Լրագրողների ուշադրության կենտրոնում են հայտնվել հեռուստաաստղի վրա հարձակման պատմության մի քանի տարօրինակ դրվագներ:

 

Հրապարակման հեղինակները համարում են, որ չարագործները չէին կարող Քիմ Քարդաշյանի՝ հեռախոսի միջոցով ատարած նկարահանումներով համացանցից ճշտել Hotel de Pourtalès-ում Քարդաշյանի զբաղեցրած համարը, որովհետև մինչ այդ պահը Քարդաշյանը ոչինչ չէր հրապարակել: Բացի այդ, լրագրողներին տարօրինակ է թվացել այն, որ հայտնի գերաստղը հանկարծ մնացել է առանց թիկնապահի, թեև նա հասցրել էր Twitter նույն օրը հրապարակել իր թիկնապահի լուսանկարը՝ հետևյալ մակագրությամբ՝ «Այս տղան միշտ ինձ հետ է»: Որոշ օգտատերեր կարծիք են հայտնել, որ այդ կողոպուտը բեմադրված է հանուն Քարդաշյանի վրա ուշադրություն կենտրոնացնելու, ինչի մասին է խոսում նաև այն փաստը, որ հյուրանոցի ոչ մի տեսախցիկ չի ֆիքսել չարագործների տեղաշարժը, իսկ Քարդաշյանի բոլոր թիկնապահները, ներառյալ նաև «այդ տղան» անհետացել էին:

 

Հրապարակման հեղինակները նաև ուշադրություն են դարձրել այն փաստին, որ հեռուստաաստղի  Instagram-ի գրառումներից մեկը հրապարակվել է 2:30-ին՝ ճիշտ այն ժամին, երբ, ըստ Associated Press-ի կողոպտում էին Քիմ Քարդաշյանին:

 

 

Աղբյուրը HARTAK.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*