ինչ է կատարվել «Արդշինկբանկի»-ում-

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդան քաղաքի բնակիչ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի գանձապահ, 36-ամյա Ձյունիկ Գևորգյանը, գտնվելով արձակուրդում, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ այս տարվա սեպտեմբերի 14-ին մասնաճյուղում ընդունման-հանձնման աշխատանքների կատարման ընթացքում օգտվելով ստեղծված խառը իրավիճակից, գաղտնի բանկից հափշտակել է կանխիկ գումար՝ 9 մլն դրամ և 4 մլն 740 հազար դրամին համարժեք 10,000 ԱՄՆ դոլար։

 

Նրա քայլով «Արդշինբանկ» ՓԲԸ-ին պատճառվել է 13 մլն 740 հազար դրամի գույքային վնաս։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին Ձ. Գևորգյանի նկատմամբ ավագ քննիչ Դ.

 

Թովմասյանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին և նա նշված քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ։

 

Աղբյուրը HARTAK.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*