Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «ՎԱԶ-2107»-ը. տուժածների թվում 4-ամյա երեխա կա-

Սեպտեմբերի 22-ին, ժամը 09.33-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 24 UL 434 և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VV 465 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Ա.-ը և «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդ՝ 1979 թ. ծնված Վ. Պ.-ը, ուղևոր՝ Ա. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 2012 թ. ծնված Հ. Ա.-ը  հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի ուղևոր՝ 1952 թ. ծնված Ս. Պ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային,ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*