Ի՞նչը կամ ովքեր են պատճառ հանդիսացել շարքային Փաթաթանյանի ինքնասպան լինելուն-

Օրեր առաջ հայտնի դարձավ ՊԲ N զորամասում հերթական ողբերգական դեպքի մասին, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը ինքնասպանություն էր գործել՝ հրազենով գլխին կրակելու միջոցով:

Շարքայինն անմիջապես տեղափոխվել էր հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, ժամեր անց նա մահացել է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ շարքային Փաթաթանյանը զինակից ընկերների կողմից ծաղրուծանակի և ստորացումների է ենթարկվել: Զորամասում իրենց հեղինակություն համարող լավ տղա կոչող մի քանի զինծառայողներ, այս թվում նաև սերժանտներ փորձել են նսեմացնել շարքային Փաթաթանյանի արժանապատվությունը:

Մեր տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև լեյտենանտ Լավրենտի Սարգսյանին:

Գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալները կալանավորվել են, կալանքի տակ է նաև լեյտենանտ Լավրենտի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին, 19-ամյա Նարեկ Գառնիկի Փաթաթանյանին հայտնաբերել են գլխի շրջանում հրազենային միջանցիկ վնասվածքով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*