Որքա՞ն գումար ունեն հեռացող մարզպետները-

Մամուլում հրապարակումների համաձայն իշխանությունն արդեն որոշում է կայացրել Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզի մարզպետների հեռանալու մասին: Shabat.am-ն ուսումնասիրել է հեռացող մարզպետների դրամական միջոցները:

Համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարգրերի՝ 2015թ. Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դրամական միջոցների չափը հարկային տարվա սկզբում կազմել է 21,340,000 դրամ, հարկային տարվա ավարտին՝ 18,340,000 դրամ: Ղահրամանյանի եկամուտի չափը հարկային տարում ներառյալ է աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները, որը կազմել է 6,290,236 դրամ:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 10,000,000 դրամ, 35,000 ԱՄՆ դոլար և 15,000 եվրո, իսկ հարկային տարվա վերջում՝ 10,400,000 դրամ, 35,000 ԱՄՆ դոլար և 15,000 եվրո: Աբրահամյանի եկամուտը հարկային տարում՝ ներառյալ աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները, կազմել է 5,873,479 դրամ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի դրամական միջոցների վերաբերյալ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտագրում դրամական միջոցների չափը հարկային տարվա սկզբում կազմում է 1,214,149 դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 2,307,614 դրամ: Եկամտի ընդհանուր չափը հարկային տարում՝ ներառյալ աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները, ինչպես նաև տրված փոխառությունների /վարկերի/ դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, կազմել է 14,477,003 դրամ:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի եկամուտը հարկային տարվա սկզբում և վերջում կազմել է 1,344,950 դրամ: Գուլոյանի եկամտի չափը հարկային տարում՝ ներառյալ աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները կազմել է 5,637,647 դրամ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*