Աղքատ Հայաստանի Ազգային ժողովում կա դոլարային 16 միլիոնատեր պատգամավոր-

2015 թվականին բոլոր ԱԺ 131 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցները միասին կազմում են 90 մլն դոլար:

«2015թ. վերջին շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկում առաջին տեղում է Գագիկ Ծառուկյանը, նա հայտարարագրել է 16,6 մլրդ դրամ, որը համարժեք է 34,3 մլն ԱՄՆ դոլարի, ընդ որում, Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները 2015-ին կտրուկ պակասել են մոտավորապես 100 մլն դոլարով, միևնույն ժամանակ աճել են նրա կողմից ձեռքբերված արժեթղթերը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանը:

Երկրոդ տեղում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյան է: Նա հայտարարագրել է 8,8 մլն դոլարի համարժեք դրամական միջոցներ, երրորդ տեղում՝ ԲՀԿ-ից Գրիգորի Մարգարյանը  (Բելաջիոյի Գրիշ). նա հայտարարագրել է 5,1 մլն դոլար համարժեք դրամ:

ԱԺ մոնիտորինգ ծրագրի փորձագետը նշեց, որ, ընդհանուր առմամբ, Ազգային ժողովում կա դոլարային 16  միլիոնատեր:

«Սա նկատի ունենք միայն դրամական միջոցները, այսինքն՝ փողերը, որոնք պահվում են բանկային հաշիվներին, դոշակի տակ կամ սեյֆում»,-ասաց Բ. Թունյանը:

Նշենք, որ 2015թ. եկամուտների մասով էլ Գագիկ Ծառուկյանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, նա ունեցել է 6.3 մլրդ դրամ եկամուտ, երկրորդ տեղում  Աշոտ Արսենյանն է՝ 6 մլրդ դրամ, այդ ցանկում են նաև պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Արկադի Համբարձումյանը, Մհեր Սեդրակյանը, Արայիկ Գրիգորյանը, իսկ տասնյակը եզրափակում է Մանվել Գրիգորյանը, որը ունեցել է 157.3 մլն դրամի եկամուտ:

«ԱԺ բոլոր 131 պատգամավորները միասին 2015թ. վերջին ունեցել են 12,5 մլրդ դրամ, 47,7 մլն դոլար և 15,3 մլն եվրո, կան պատգամավորներ, ովքեր հայտարարագրել են ռուսական ռուբլի և շվեցարական ֆրանկ»,-նշեց Բաբկեն Թունյանը:

Թունյանը ընդգծեց՝ պատգամավորների կողմից դրամական միջոցների հայտարարագրված թիվը նվազել է, ընդ որում, այդ թվի նվազումը պայմանավորված է հենց Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցների նվազմամբ, քանի որ նրա դրամական միջոցները ընդհանուր թվի 30 տոկոսն է կազմում:

— See more at: http://hartak.am/arm/n-66795#sthash.cpbuVvoA.dpuf

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*