Կարեն Կարապետյանի դստեր միլիոնները-

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ վարչապետ է դառնալու Կարեն Կարապետյանը, ով Երևանի նախկին քաղաքապետն էր՝ 2010-2011թթ.-ին:

Կարեն Կարապետյանի դուստրն ամուսնացած է ԱԱԾ պետի տեղակալ՝ Արզուման Հարությունյանի որդու՝ Հայկ Հարությանի հետ, ով էլ իր հերթին զբաղեցնում է ՀՀ Էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:

Shabat.amն ուսումնասիրել է Կարեն Կարապետյանի դստեր և նրա ամուսնու ունեցվածքն ու դրամական  միջոցները.

Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը 2016թ.-ի հայտարարագրում ներկայացրել է LEXUS LX 570 ավտոմեքենա, որը ձեռք է բերել 20.000.000 ՀՀ դրամով, բաժնեմասը կազմել է 50.0000 դրամ: Հարկային տարվա ընթացքում Հարությանը փոխառություն է տվել՝ 30.050.000 դրամ:

Դրամական միջոցները կազմել են՝ հարկային տարվա սկզբում՝ 47.000.000 ՀՀ դրամ, 35.000 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում՝ 25.000.000 դրամ և 25.000 ԱՄՆ դոլար:

Աշխատանքի վարձատրությունը կազմել է՝ 4.691.625 դրամ:

Մանե Հարությունյանը (Կարապետյան) հարկային տարում ձեռք է բերել և օտարել արժեթղթեր 19.175.000 դրամ: Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել է՝ 10.000 ԱՄՆ դոլար, իսկ հարկային տարվա վերջում՝ 15.000 ԱՄՆ դոլար:

Մանե Կարապետյանը ստացել է նվիրատվություն՝ 20.000.000 ՀՀ դրամի տեսքով:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանի դտսեր անունը կապվում է Էյչ Էմ թայլս ՓԲԸ-ն, որը հանդես է գալիս որպես ՝ Մանե թայլս բնական քարեր ներմուծող և վաճառող ընկերություն:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*