Ողբերգական ավտովթար. Արմավիրի մարզում հարսանքավորների Lexus-ը մխրճվել է բեռնատարի մեջ․ մայր ու աղջիկ մահացել են-

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Lexus մակնիշի 10 UT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում մխրճվել է իր առջևով ընթացող ԶԻԼ մակնիշի 34 TD 326 համարանիշի ավտոմեքենայի մեջ։

Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մյուսը` հիվանդանոցում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Lexus-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին հարսանեկան արարողության:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածները մայր ու աղջիկ էին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*