Ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքում. 31-ամյա վարորդը տեղում մահացել է-

 

 

Սեպտեմբերի 13-ին` ժամը 02.13-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի զինկոմիսարիատի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 
Պարզվել է, որ Lexus RX300 մակնիշի 34 SQ 444 պետհամարանիշով (վարորդ՝ 1985թ. ծնված Ա. Ք.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*