Ողբերգական վթար Տավուշում. 28-ամյա երիտասարդը տեղում մահացել է (ֆոտո)-

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 35 AC 724 համարանիշի (վարորդ 28-ամյա Վլադիմիր Դալլաքյան) եւ «Ման» մակնիշի HZ 994 համարանիշի (վարորդ Վրաստանի քաղաքացի Գագա Դ.) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Վլադիմիր Դալլաքյանը տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները նրա դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել շտապ օգնությանը, հոսանքազրկել  ավտոմեքենան:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*