Արտակարգ իրավիճակ Գյումրիում. կրակը տարածվում է, դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ-

Արտակարգ իրավիճակ Գյումրիում: Օգոստոսի 9-ին` ժամը 13.10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ՇՄ փրկարարական վարչությունն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Սակայն տեղում պարզելով, որ կրակը տարածվում է, ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրել է ՇՄ փրկարարակն ծառայության պետ Արթուր Կարապետյանը, այս պահին դեպքի վայրում աշխատում է 4 մարտական հաշվարկ:

Տանիքներից մեկում բռնկված հրդեհն արդեն տարածվել է: Իրար մոտ գտնվելու պատճառով ամբողջությամբ այրվել է նաև 2-րդ տանիքը, կա վտանգ նաև հարակից մյուս տանիքների բռնկման:

 

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*