ՇԱԱԱԱԱՏ ՇՏԱՊ !!!! Րոպեներ առաջ Վարուժան Ավետիսյանը սենսացիոն հայտարարություն է արել ( ԴԻՏԵԼ ԲՈԼՈՐԻՆ )-

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է. ԶԼՄ-ներում տարատեսակ մեկնաբանություններ են շրջանառվում, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով «Սասնա Ծռեր» խմբավորմանը վերագրվում է այսպես կոչված «Ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու տեսակետներ: Թյուրըմբռնումներից խուսափելու և մեր տեսակետները հանրայնացնելու համար ներկայացնում եմ հետևյալ պարզաբանումը: 1. «Սասնա Ծռեր»

խմբավորումը հետապնդում է Հայաստանի ապագաղութացման նպատակ, ինչը Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) վերակերտման պատմական անհրաժեշտությունը կյանքի կոչելու անխուսափելի և առաջնահերթ քայլն է: Առաջիկայում մենք ավելի մանրամասն կներկայացնենք ապագաղութացման և ՀՀ-ի վերակերտման վերաբերյալ մեր տեսակետները: 2. Գաղութացված պետությունում օբյեկտիվորեն չի կարող ձևավորվել «Ազգային համաձայնության կառավարություն»: Որպես կանոն, այն ձևավորվում է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից, մինչդեռ գաղութացված պետությունում խորհրդարանը և այն կազմող կուսակցությունների ներկայացուցիչ

պատգամավորները չեն արտահայտում ժողովրդի (ազգի) կամքը: Ուստի նման պետության խորհրդարանը և կուսակցական վերնախավը գաղութային վարչակազմի բաղադրիչներ են: 3. Ապագաղութացումն առաջին հերթին ենթադրում է ձերբազատում հենց գաղութային վարչակազմից, որի մաս են կազմում, ինչպես արդեն նշվեց, խորհրդարանական կուսակցությունների և, առհասարակ՝ առկա կուսակցություների վերնախավը, որի շրջանակից պետք է ձևավորվի «Ազգային համաձայնության կառավարությունը»: Պատահական չէ, որ գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանը իր տխրահռչակ ելույթում խոստացավ ստեղծել այդպիսի կառավարություն: 4. Անշուշտ, կուսակցական վերնախավում կան պարկեշտ և հայրենասեր

մարդիկ, ովքեր նույնպես ապագաղութացման ջատագով են: Սակայն, նրանք բացառություն են և չեն խախտում ձևավորված օրինաչափությունը: Ուստի նման անհատները պարտավոր են գիտակցել իրենց կարգավիճակի երկակի և հակասական բնույթը՝ իրենց գործունեությունը հիմնականում ծավալելով ապագաղութացման, այլ ոչ թե գաղութային վարչակազմի նախաձեռնած և նրա վերահսկողության ներքո գտնվող գործընթացներին (ընտրություններ, օրինաստեղծ գործունեություն և այլն) մասնակցության

տիրույթում: Հակառակ պարագայում նրանք ակամա սպասարկում են գաղութատիրությանը: 5. Վերը նշված 3-րդ կետում հիշատակվող՝ գաղութային վարչակազմից ձերբազատվելու քայլը կատարելուց հետո հարկ կլինի ապահովել պետության կառավարման շարունակականությունը: Այդ նպատակով մենք (և ոչ միայն մենք, այլև ժողովրդի ակտիվ մեծամասնությունը) առաջարկում ենք ձևավորել «Ժողովրդի վստահության կառավարություն»: Ի տարբերություն «Ազգային համաձայնության կառավարության», «Ժողովրդի վստահության կառավարությունը» հենվում է ժողովրդի (ազգի) կամքի վրա և կոչված է իրականացնել նրա

նպատակները: Մեր համոզմամբ, «Ժողովրդի վստահության կառավարությունը» պետք է ձևավորվի քաղաքական և հասարակական միավորումների (հարկավ, ապագաղութացման և ՀՀ-ի վերակերտման գաղափարներն ընդունող) լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ: 6. «Ժողովրդի վստահության կառավարությունը» Արցախի ազատագրված տարածքների նկատմամբ պետք է ունենա «Ոչ մի թիզ հող» դիրքորոշումը: Նրա կազմում պետք է լինեն բացառապես այնպիսի գործիչներ, ովքեր Հայաստանի Հանրապետության (Արցախը

ներառյալ) ապագաղութացումը և վերակերտումը պատկերացնում են մեր պետությունը տարածաշրջանային գործոնի վերածելու պայմանով: Իսկ այսպիսի պետությունը չի կարող մնալ ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի մեջ և կաշկանդվել միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող՝ Մոսկվայի և Կարսի տխրահռչակ պայմանագրերով: Ուստի > պետք է ձևավորվի և գործի՝ հեռանկարում առնվազն ունենալով Կուր-Արաքսյան Հայաստանի տեսլականը: 7. Էական նշանակություն ունի ՀՀ-ի ապագաղութացման և վերակերտման հիմնական միջոցառումների

 

օրինականացման համար անհրաժեշտ ժամկետի և, ըստ այդմ՝ Ժողովրդի վստահության կառավարության մանդատի հարցը: Կողմնորոշվելու չափանիշը մեկն է՝ այս միջոցառումները պետք է ձևավորեն այնպիսի անդառնալի իրավիճակ, որի պարագայում հնարավոր չի լինի վերականգնել գաղութատիրությունը: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ պետական կառավարման համակարգը, տնտեսությունը և արտաքին հարաբերությունները ռուսական գաղութատիրական ազդեցությունից ազատելու համար: Մեր կարծիքով, այդ ժամանակը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Միևնույն ժամանակ՝ այն չի կարող երկու տարուց ավել լինել, քանի որ ժողովրդավարության հեռանկարը վտանգի ենթարկելու խնդիր կառաջանա: Այդ անցումային փուլի ժամկետը պետք է նախապես սահմանվի: Նրա ընթացքում պետք է իրականացվի քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում), ազգայնացվեն կամ ազգային վերահսկողության տակ առնվեն ռազմավարական օբյեկտներն ու ենթակառույցները, ձևավորվեն ռուսական

ազդեցության տակ չգտնվող և/կամ գաղութային վարչակազմի մաս չկազմող կուսակցություններ, անցկացվի ապախորհրդայնացում (ապակոմունիզացում), վերանայվի Ռուսաստանի հետ կամ նրա մասնակցությամբ կնքված միջազգային պայմանագրաիրավական համակարգը, ՌԴ սահմանապահները փոխարինվեն ՀՀ սահմանապահներով, որոշվեն ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցերը: Զուգահեռաբար՝ պետք է լուծվի ամենակարևոր խնդիրը, այն է՝ նոր սահմանադրության մշակումը և ընդունումը, որի հիման վրա պետք է անցկացվեն համապետական և ՏԻՄ նոր ընտրությունները: Ասվածից ակնհայտ է դառնում, որ «Ժողովրդի վստահութան կառավարության» մանդատը չի կարող տրվել այդքան երկար ժամկետով և նման լայն լիազորություններով: Ուստի «Ժողովրդի վստահութան կառավարությունը» պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպի Ժամանակավոր խորհրդարանի ընտրություններ: Առկա իրավիճակում Ժամանակավոր խորհրդարանը կարող է ընտրվել միայն այլընտրանքային եղանակով և մեծամասնական ընտրակարգով՝ շատ կոշտ ֆիլտրների (ընտրազատման չափանիշներ) կիրառմամբ: Իր հերթին՝ Ժամանակավոր խորհրդարանը պետք է նշանակի Ժամանակավոր կառավարություն, ինչից հետո «Ժողովրդի վստահության կառավարության» լիազորությունները պետք է դադարեցվեն: 8. Ռուսական գաղութատիրությունից ազատվելու և ՀՀ-ն վերակերտելու գործընթացը՝

առնվազն մինչև նոր Սահմանադրությանը համապատասխան անցկացվող ընտրությունների արդյունքների ամփոփման պահը պետք է տեղի ունենա ժողովրդի գերքաղաքական ակտիվացման պայմաններում: Ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ գործընթացին, մնա հրապարակում և վերահսկի ամեն ինչը և բոլորին: Միայն այդպես հնարավոր կլինի խուսափել Անցումային փուլի հավանական շեղումներից և պետականության նավը հասցնել քաղաքակրթության, ժողովրդավարության ու ինքնիշխանության նավահանգիստ:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*