Գիսաստղը կբախվի Արեգակին-

Արեւին հետեւելու համար նախատեսված Solar and Heliospheric Observatory (SOHO) ուղեծրային սարքի շնորհիվ գիտնականները կարողացել են տեսնել, թե ինչպես է լուսատուին բախվում հսկայական արագությամբ շարժվող գիսաստղը, հայտնում է Planet Today–ն:

Աստղագետները դեռ օգոստոսի 1-ին էին նկատել գիսաստղը, որի շարժման արահետը վկայում է Արեւի հետ նրա հավանական բախման մասին: Երկնային մարմինը, որի շարժման արագությունը գերազանցում էր ժամում մեկ միլիոն կիլոմետրը, հասել է մեր աստղին օգոստոսի 3-ին:

«Իրականում բախում որպես այդպիսին չի եղել ՝ Արեւին մոտենալուն զուգահեռ գիսաստղը այնքան ինտենսիվ ճառագայթման է ենթարկվել, որ պարզապես մասնատվել է ու գոլորշիացել»,- մեկնաբանում է այդ տիեզերական պատահարը ՆԱՍԱ-ի մասնագետները:

ՆԱՍԱ-ի աշխատակիցները կարծում են, որ տեսահոլովակում պատկերված գիսաստղը եղել է Կրեյցի ընտանիքի մի մասը, մերձարեգակնային գիսաաստղների խումբ, որոնց ուղեծրերը շատ նման են իրար: Դա, գիտնականների խոսքով, վկայում է այն փաստի մասին, որ Կրեյցի գիսաստղների խումբը ժամանակին եղել է բավականին պատկառելի չափերի երկնային մարմին, որը ինչ-ինչ պատճառներով մասերի է բաժանվել:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*