Iveco Stralis բեռնատարը շուտով կհայտնվի միջազգային ավտոշուկայում-

Միջազգային շուկայում շուտով կհայտնվի Iveco Stralis բեռնատարը: Մեքենան պաշտոնապես ներկայացվել է Իտալիայում կայացած ավտոսրահում:

Նորույթն ավտոշուկայում կհայտնվի երեք տարբերակով: Մեքենաները կտարբերվեն մի շարք բնութագրերով, ինչպես նաեւ շարժիչներով:

Iveco Stralis-ը ստեղծվել է բարդ եւ ոչ ստանդարտ բեռներ փոխադրելու համար, որոնք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար: Iveco Stralis-ով բեռնափոխադրումները կիրականացվեն ինչպես երկրների միջեւ, այնպես էլ երկրների ներսում:

Որպես նորույթի հիմնական առավելություն փորձագետները նշում են վառելիքը տնտեսելով ծախսելու՝ բեռնատարի հնարավորությունը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*