Վաչիանիում ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվողն իր խցում ինքնասպան է եղել-

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում  հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը կալանավայրում ինքնասպան է եղել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ը տեղեկացավ Քաչոտյանների հարազատներից տիկին Արմինեից:

Տիկին Արմինեն նշեց, որ Նոդար Ակոպովը կախվելու միջոցով  օգոստոսի 27-ին ինքնասպանություն է գործել իր խցում: Քաչոտյանների հարազատները դեռ մանրամասներ չգիտեն, իրավապահ մարմինները իրենց դեռ չեն հայտնել, թե գործն ինչ ընթացք է ստանալու:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:

Նախնական տեղեկություններով,  հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է  բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը:

Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը՝ ծխից մրոտված:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը,  Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*