«Այսօր առավոտյան մի ցնցող նամակ-առաջարկություն ստացա». Գագիկ Սուրենյանն անկեղծացել է-

Մասնագիտությանս առումով հաճախ եմ զվարճալի նամակներ ստանում: Այսօր առավոտյան, նույնպես մի ցնցող նամակ-առաջարկություն ստացա, և ուզում եմ ձեզ հետ կիսվել, քանի որ այն իր տեսակի մեջ ունիկալ է:

 

Ֆեյսբուքյան օգտատետրերից մեկը գրում է. «Գագիկ ջան բարև ձեզ, մի առաջարկություն ունեմ, իմ հարսանիքը հոկտեմբերի 30-ին է, մենք ուզում ենք, որ դուք վարեք, այսինքն լինեք այսպես կոչված թամադան, որպես մեր կողմից սիրված և ճանաչված դեմք, իհարկե գումարով, ինչ կասեք»:

 

 

Ասացեք,խնդրեմ, դուք ինձ պատկերացնում ե՞ք հարսանիքի թամադա ու կենաց ասելիս:))) Նորապսակներ ջան թող ձեր կյանքում միշտ տաք օդային հոսանքներ գերակշռեն, կամ ասենք` հարս ջան, հորանցդ տուն գնալուց ոտքերիդ տակ երբեք մերկասառույց չլինի և այլն)))))

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*