Ողբերգական դեպք Ջերմուկ քաղաքում-

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել Ջերմուկի հիվանդանոցից, որ շոկային վիճակով իրենց մոտ է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի բնակիչ, 59-ամյա Երջանիկ Շահնազարյանը, ով կարճ ժամանակ անց մահացել է։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ Ե. Շահնազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան 1-ին հատված առանձնատներից մեկից, որտեղ հողային աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողությունը վատացել և 3 մետր բարձրությունից ընկել է։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հողային աշխատանքները կատարել է Զորիկ Վարդանյանին պատկանող առանձնատանը։

 

 

Աղբյուրը HARTAK.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*