Ովքե՞ր են ստիպում Ալիևին ճանաչել Արցախի անկախությունը-

Ովքե՞ր են ստիպում Ալիևին ճանաչել Արցախի անկախությունը.

Մեկ անգամ չէ որ ասել եմ՝ հայ-ադրբեջանական մարտերի ժամանակ անկախ ամեն ինչից Ադրբեջանը ավելի շատ վնասներ է կրում , քան մենք: Ադրբեջանի տնտնեսության հիմնական աղբյուրը նավթն է, դրանով նա գործարքների մեջ է տարբեր երկրների, տարբեր ֆիրմաների հետ: Այդ ֆիրմաների հաշվին է լցվում Ադրբեջանի բյուջեն ու Ալիևի ընտանիքի գրպանը:

 

Այդ ֆիրմաները ունեն լավ հեղինակություն ու կարող են ազդեն տարբեր երկրների ներքին և արտաքին քաղաքականության վրա:Հավատացեք ոչ մի երկրի ձեռք չի տալիս բիզնես անել մի այնպիսի երկրի հետ, որը պատերազմի մեջ է, այսինքն ամեն օր կարող է ինչ-որ իրավիճակ փոխվի ու դա համարվում է ռիսկային գործարք: Ադրբեջանը փաստացի հանդիսանում է ռիսկային գործընկեր:

 

Ադրբեջանի հետ բիզնես կապերի մեջ գտնվող երկրները կարող են ստիպել Ալիևին, որպեսզի նա դադարեցնի իր ահաբեկչական գործողությունները, քանի որ դա վնասում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև այլ երկրների բյուջեին: Իհարկե այդ երկրներին չի հետաքրքրում, թե Արցախը ումը կմնա, նրանց միակ նպատակը բիզնեսը ռիսկային գոտուց տեղափոխելն է ոչ ռիսկային գոտի: Իսկ Ալիևը հաստատ պետք է հաշվի առնի այդ խնդիրները:

Աշոտ Ասատրյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*