«Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նա հրաժարվել է ցուցմունք տալ-

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել:

«Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող եւ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում»,- NEWS.am-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ ներկա պահին Նազարյանին տեղափոխում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին։

Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*