Ժիրայր Սեֆիլյանի գործը միացվեց «Սասնա ծռեր»-ին-

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի գործը միացվել է «Սասնա ծռեր» խմբի քրեական գործին: Այս մասին հայտնում ենNEWS.am-ի աղբյուրները:

Սույն գործով Ժիրայր Սեֆիլյանը հունիսի 23-ին երկու ամսով կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Միեւնույն ժամանակ, «Սասնա ծռեր» խմբի քրեական գործին է միացվել անցած տարվա ապրիլին «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամների դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Գարեգին Չուգասզյանին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*