Լեհական դիետա-

Այս սննդակարգը բավականին բազմազան է եւ հաշվեկշռված, իր մեջ ներառում է բավարար քանակությամբ եւ սպիտակուցներ, եւ ճարպեր, եւ ածխաջրեր: Դրա շնորհիվ դուք քաղց չեք զգա, չնայած օրական ընդհանուր կալորիականությունը նվազում է: Լեհական սննդակարգը նախատեսված է մեկ ամսվա համար, որի ընթացքում դուք դանդաղորեն եւ հաստատուն կերպով կնիհարեք: Ժամկետի ավարտին հնարավոր կլինի մինչեւ 5-6 կգ-ով նիհարել: Սննդակարգի հիմնական առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է օրական  3-4 բաժակից ոչ ավելի հեղուկ օգտագործել:

Ամեն շաբաթ ճաշացանկի երկու տարբերակ է առաջարկվում, որոնք անհրաժեշտ է հերթագայել:

Առաջին շաբաթ 

Ա ճաշացանկ 

Նախաճաշ. Մի բաժակ կաթ, մի թեյի գդալ մեղր, չոր բուլկի:

2-րդ նախաճաշ. Մի բաժակ թեյ առանց շաքարի, 2 կտոր սեւ հաց, որի վրա բարակ շերտով կարագ է քսած, հազարի տերեւներ կամ այլ կանաչի:

Ճաշ. Բանջարեղենի սուպ, 100 գ ոչ ճարպոտ տավարի միս, 2-3 կարտոֆիլ, մրգային աղցան շաքարով եւ կիտրոնի հյութով:

Հետճաշիկ. 2 լոլիկ կամ մեկ բաժակ տոմատի հյութ, չորահաց:

Ընթրիք. Մեկ բաժակ յուղազուրկ մածուն, 2 կտոր սեւ հաց կարագի եւ մաղադանոսի հետ:

Բ ճաշացանկ 

Նախաճաշ. Առանց շաքարի թեյ, մի կտոր սեւ հաց, որի վրա մաղադանոս է ցանվել:

2-րդ նախաճաշ. Մի բաժակ մածուն, չոր հաց, բողկ, որի վրա մի քիչ աղ է ցանվել:

Ճաշ. Արգանակ, 100 գ խաշած ձուկ, 2-3 կարտոֆիլ, որի վրա մաղադանոս է լցված, հազար:  Հետճաշիկ. Միրգ կամ մի բաժակ մրգահյութ, 1 բիսկվիտ կամ թխվածքաբլիթ:

Ընթրիք. Մեկ բաժակ կաթ, 2 կտոր մեղրով հաց:

Երկրորդ շաբաթ 

Ա Ճաշացանկ

Նախաճաշ. Մեկ բաժակ մրգահյութ կամ բանջարեղենի հյութ առանց շաքարի, չորահաց:

2-րդ նախաճաշ. Մի կտոր սեւ հաց, մի քիչ կարագ եւ ոչ ճարպոտ պանիր, մի բաժակ առանց շաքարի թեյ:

Ճաշ. Բուսակերական սուպ, կոտլետ, գազարով աղցան, կիսել:

Հետճաշիկ. Մի չափաբաժին մրգեր, թխվածքաբլիթ:

Ընթրիք. Մեկ բաժակ մածուն, չոր հաց ջեմով:

Բ ճաշացանկ

Նախաճաշ. Մեկ բաժակ կաթով թեյ, մի կտոր մեղրով հաց:

2-րդ նախաճաշ. 2 կտոր սեւ հաց, 100 գ միս, 2 լոլիկ, մեկ բաժակ թեյ առանց շաքարի:

Ճաշ. Բորշ, 100 գ խաշած ձուկ, 2 կարտոֆիլ, հազար:

Հետճաշիկ. Մի բաժակ մածուն, չորահաց:

Ընթրիք. Մի բաժակ թեյ առանց շաքարի,  ոչ ճարպոտ պանրին 2 շերտիկ, բողկ:

Երրորդ շաբաթ

Ա ճաշացանկ 

Նախաճաշ. Մի բաժակ թեյ կամ սուրճ, մի կտոր սեւ հաց մեղրով:

2-րդ նախաճաշ: Մի բաժակ մածուն, մի կտոր սեւ հաց կարագով, թերխաշ ձու, բողկ:

Ճաշ. Սնկով սուպ, կոտլետ, բանջարեղենի աղցան, մի բաժակ հյութ:

Հետճաշիկ. Միրգ, չորահաց:

Ընթրիք. Մի բաժակ կաթ, չոր բուլկի, 100 գ կաթնաշոռ:

Բ ճաշացանկ

Նախաճաշ. Մի բաժակ մեղրով կաթ, չորահաց:

2-րդ նախաճաշ. Մի բաժակ թեյ առանց շաքարի, 2 կտոր հաց,  50 գ ոչ ճարպոտ երշիկ, 2 լոլիկ:

Ճաշ. Արգանակ, շոգեխաշած սունկ բանջարեղենի հետ, 2 խորոված խնձոր:

Հետճաշիկ. Մի չափաբաժին միրգ, բիսկվիտ:

Ընթրիք. Մի բաժակ թեյ առանց շաքարի, մի կտոր հաց, 100 գ ձուկ, խնձոր:

Չորրորդ շաբաթ 

Ճաշացանկ  Ա

Նախաճաշ. Մի բաժակ թեյ, չորահաց, մի թեյի գդալ մեղր:

2-րդ նախաճաշ: 2 կտոր սեւ հաց կարագով, 50 գ ոչ ճարպոտ պանիր, 2 խնձոր:

Ճաշ. Արգանակ, 200 գ հավ բանջարեղենի հետ, 2 գդալ կարտոֆիլի խյուս, հազար, կիսել:

Հետճաշիկ. Մի բաժակ գազարի հյութ, բիսկվիտ:

Ընթրիք. Մի բաժակ յուղազուրկ մածուն, թխվածքաբլիթ:

Բ ճաշացանկ

Նախաճաշ. Մի բաժակ կաթ, մի կտոր աշորայի հաց կարագի հետ:

2-րդ նախաճաշ: Թերխաշ ձու, հաց, 20 գ կարագ, թեյ, խնձոր:

Ճաշ. Մի բաժին ոչ յուղոտ արգանակ, լոբի լոլիկի հետ, երկու խաշած կարտոֆիլ մաղադանոսի հետ, խնձոր:

Հետճաշիկ. Մածուն, չորահաց:

Ընթրիք. Բողկ, 2 բուտերբրոդ պաշտետի հետ:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*