Ռեժիմին այս պայմաններում մնում է միայն մեկ տարբերակ. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)-

«Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի այսօրվա մամլո ասուլիսը նվիրված է խմբի ապստամբության մեկ ամսին։ Հիմնադիր խորհրդարանի անդամ և մամուլի խոսնակ Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր արդեն մեկ ամիս և մեկ օր է անցել «Սասնա ծռեր»-ի գործողություններից: Իրավիճակը ամբողջությամբ փոխված է տարբեր առումներով: Այն էներգետիկան, որ տեղի ունեցավ տղաների կողմից, այժմ իսպառ վերացված է»: Բանախոսի դիտարկմամբ ռեժիմին այս պայմաններում մնում է միայն մեկ տարբերակ` հյուսիսային կորեայի օրինակը, որը այստեղ կիրառել հնարավոր չէ: Ենիգոմշյանը հայտնեց նաև, որ  «Սասնա ծռեր» քաղաքական շարժումը չի մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին: Շարժումը իր ռազմավարությունը չի կարող կառուցել ընտրությունների վրա:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*