Սերժ Սարգսյանի եղբայրը մնաց-

Գյումրիի գործող ավագանին այսօր որոշել է մերժել Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծը: Այս մասին Lragir.am-ին ասաց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ նշելով, որ ավելի քան մեկ ամիս առաջ ԳԱԼԱ կուսակցության անդամների նախաձեռնող խումբը Լևոն Սարգսյանին այդ կոչումից զրկելու մասին նախաձեռնությամբ էր հանդես եկել և հավաքել 1800 ստորագրություն, որպեսզի այդ որոշման նախագիծը մտներ ավագանու նիստի օրակարգ:

 

Այսօր հարցը քննարկվել է ավագանու նիստում:«Նախագծի ներկայացման ժամանակ ավագանու անդամները նյարդային բացականչություններ էին անում: Դրեցին քվեարկության, ես զրկելու մասին որոշման նախագծին կողմ քվեարկեցի, մնացածը՝ դեմ, որ չզրկվի»,- ասաց Բարսեղյանը:

 

Այս նախագիծը հիմնավորվել է նրանով, որ Լևոն Սարգսյանը բարեգործ չէ և չպետք է լինի Գյումրու պատվավոր քաղաքացի:Նշենք, որ Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում  էր շնորհվել այս տարվա օգոստոսի 12-ին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*