Դավիթ Հովհաննիսյանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ՝ միջնորդելով վերացնել իր պաշտպանյալի կալանքի որոշումը-

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը օգոստոսի 10-ին բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան՝ միջնորդելով դադարեցնել պաշտպանյալի քրեական հետապնդումը եւ վերացնել կալանքի որոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ Դավիթ Հովհաննիսյանի կալանավորման որոշումը ենթադրությունների հիման վրա է կայացվել, որոնք ապացուցման կարիք ունեն:

Նրա խոսքով՝ Դավիթ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրան մեղսագրել են արարք, որը  չի կատարել:

Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*