Կորսիկայում զանգվածային ծեծկռտուքից 4 մարդ է վիրավորվել-

Օգոստոսի 14-ի գիշերը Կորսիկայի Սիսկո քաղաքի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով 4 մարդ դանակով վիրավորում է ստացել:

Վեճը ծագել էր նորեկ երիտասարդների եւ տեղաբնիկների միջեւ: Վեճը վերածվել էր ծեծկռտուքի եւ անկարգությունների, որի հետեւանքով այրվել է 3 մեքենա: Միջադեպի հանգուցալուծման պահանջվել է 100 ոստիկան: Հրդեհը մարվել է, հայտնում է BFM TV-ը:  Տուժել է նաեւ մեկ հղի կին, որը մյուս վիրավորների հետ հոսպիտալացվել է:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*