Մոսկվայում պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել-

Մոսկվայի հյուսիս-արեւելքում Ալտուֆյեւսկի մայրուղու վրա գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել, եւս 4-ը տուժել է, հայտնում եմ Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայություններից:

«Տպագրական արտադրանքի պահեստի հրդեհի հետեւանքով 20 մարդ է տուժել, որոնցից 16-ը մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել»,- ասել է աղբյուրը:

Նախնական տեղեկություններով՝ զոհվածները ԱՊՀ քաղաքացիներ են: Հրդեհը մարելիս 12 մարդու են փրկել: Նույն տեղեկությունների համաձայն՝ պահեստը պատկանում ՝ «Պեչատնիյ էքսպրես ԲԲԸ-ին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*